Երեւան-Սեւան ճանապարհին վթարի հետեւանքով «ՎԱԶ-21061»-ի ուղևորը մահացել է

Երևան-Սևան ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառի:
vtar

«ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան oգոստոսի 13-ին` ժամը 3.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով ուղևորը՝ 1982 թ. ծնված Խաչիկ Ֆահրադյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

*

*