ՃՏՊ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ

Սեպտեմբերի 28-ին` ժամը 08:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել
vtar

Սեպտեմբերի 28-ին` ժամը 08:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» մակնիշի (վարորդը` Գ. Թ.) և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել): «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորակը՝ մոտ 15 մ:

Փրկարարներն ուղևորներ՝ Ն. Մ.-ին (ծնված 1992 թ.), Ն. Մ.-ին (ծնված 1995 թ.), Գ. Թ.-ին (ծնված 1965 թ.) և Ի. Ա.-ին (ծնված 1983 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ Ի. Ա.-ն մահացել է, իսկ Ն. Մ.-ն (ծնված 1995 թ.) տեղափոխվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները  Ն. Մ.-ի (ծնված 1992 թ.) և Գ. Թ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները