Ուսանողական միկրոավտոբուսի վթարից տուժած 20-ամյա Հրանտ Գասպարյանի վիճակը կայունացել է

Վթարի հետեւանքով մահացել էր 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը, որը Հրանտ Գասպարյանի քույրն էր։
hivandanoc

Սեւան-Երեւան ավտոճանապարհին երեկ տեղի ունեցած վթարից տուժած 20-ամյա Հրանտ Գասպարյանի վիճակը կայունացել է, այսօր նա կտեղափոխվի հիվանդասենյակ։ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում գտնվող տղայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն-բավարար:

Նա երեկվա վթարի, որի ժամանակ իրար էին բախվել Opel մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները, ամենածանր վնասվածքներ ստացածն է: Ուսանողներ տեղափոխող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով մահացել էր 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը, որը Հրանտ Գասպարյանի քույրն էր։

 

*

*