ՃՏՊ՝ Նորագավիթի ՃՈ անցակետի մոտակայքում

Տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից
vtar-patahar

Մարտի 29-ին՝ ժամը 13:23-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի ՃՈ անցակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Vento» մակնիշի 35 MQ 684 (վարորդ` Ա. Ե.) և «ՎԱԶ 2106» մակնիշի 34 UP 879 (վարորդ` Վ. Բ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Volkswagen Vento»-ի ուղևոր՝ 1979 թ. ծնված Ա. Ե.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ-ում:

*

*