ՃՏՊ՝ Մյասնիկյան պողոտայում

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
vtar

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Nissan Tida մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1993 թ. ) և Mercedes 199 E մակնիշի (վարորդը՝  Ն. Ղ., ծնված 1996 թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes 199 E մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

*

*