ՃՏՊ` Մյասնիկյան պողոտայում. կան տուժածներ

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել․․․
vtar (2) (1)

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 23:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշախատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2110» մակնիշի (վարորդը՝ Լ. Գ.) ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառն ընկել է և վնասել «BMW E46» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Հ.), մոտակայքով անցնող էլ. լարերը և տրոլեյբուսի լարեր:

Փրկարարները «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորին (տվյալները չի հաջողվել պարզել), ովքեր հոսպիտալացվել են «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել են տարածքը և «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ծառը հեռացրել երթևեկելի գոտուց:

*

*