Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից եւս մեկը կտեղափոխվի Հայաստան

Նրա մոտ հերքվել է գանգուղեղային վնասվածքի առկայությունը։
vladikavkazi-mshakuyti-tun

Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալներով` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող Հայաստանի երկու քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից հոկտեմբերի 19-ին այս կլինիկա կտեղափոխվի մեր հայրենակիցներից ևս մեկը, որի մոտ նույնպես ախտորոշվել են բազմակի կոտրվածքներ։ Նրա վիճակը ևս գնահատվում է միջին ծանրության։

Չորրորդ տուժածին կատարվել է համակարգչային տոմոգրաֆիական  հետազոտություն, որի արդյունքում հերքվել է գանգուղեղային վնասվածքի առկայությունը։ Այժմ քննարկվում է նրա Հայաստան տեղափոխման հարցը։

*

*