Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Փետրվարի 5-ին՝ ժամը 16:35-ին․․․
vtar (2)

Փետրվարի 5-ին՝ ժամը 16:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մասիսի խճուղու թիվ 6 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակայքում բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1998 թ.) և «Nissan X-Trail» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes C180» և «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

 

*

*