Երասխ-Երևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է և հայտնվել ջրատարում

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել
vtar (2) (1)

Օգոստոսի 26-ին՝ ժամը 05:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ի աջակողմյան հատվածում Mersedes C մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Դ., 1974 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ջրատարում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորը՝ Լ. Ք.-ն (1990 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ջրատարից դուրս են բերել ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

*

*