ՃՏՊ՝ Մարմաշեն-Վահրամաբերդ ճանապարհին․ 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մեկը հետազոտվելուց հետո դուրս է գրվել
vtar (1)

Հունվարի 15-ին՝ ժամը 15:43-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարմաշեն-Վահրամաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդը՝ Մ. Թ., ծնված 1997 թ.), «Chevrolet Niva» մակնիշի (վարորդը՝ Հ. Մ.) և «Mitsubishi Pajero» մակնիշի (վարորդը՝ Ա. Վ., ծնված 1997 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ս. Թ.-ն (ծնված 1964 թ.), «ՎԱԶ-2121» և «Mitsubishi Pajero» մակնիշների ավտոմեքենաների վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Ս. Թ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Ա. Վ.-ինը՝ ծանր, իսկ Մ. Թ.-ն հետազոտվելուց հետո դուրս է գրվել:

*

*