Ջերմուկում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. կան տուժածներ

Տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲԿ

Հունիսի 8-ին, ժամը 18։02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ջրվեժ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի Չարենցի փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1987թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել մոտ 5 մ և հայտնվել հաջորդ շրջադարձին:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, այնուհետև վերջիններս  (Ա. Շ., Ռ. Ս., Կ. Հ. և Ա. Շ.) հոսպիտալացվել են Վայքի ԲԿ:

*

*