Գորիս-Երևան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը

Տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից
vtar

Մարտի 15-ին` ժամը 16:07-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz C180» մակնիշի 35 LZ 044 պետհամարանիշով (վարորդ՝ 1993 թ. ծնված Ս. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել ձորը․ տուժածներ չկան։

*

*