Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվել․ կա զոհ — Երկիր Մեդիա

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվել․ կա զոհ

Այրվել է մոտ 2000 քմ անտառածածկ տարածք և մոտ 30 սոճի
vtar (1)

Հուլիսի 21-ին՝ ժամը 17:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին՝ «Նոր Զանգեր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին Nissan Teana մակնիշի  ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 100 մ գլորվել ձորը և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:16-ին, մարվել՝ 18:32-ին: Ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի այրված դին:

Այրվել է ավտոմեքենան՝ ամբողջությամբ, մոտ 2000 քմ անտառածածկ տարածք և մոտ 30 սոճի:

Փրկարարները ձորից դուրս են բերել Ա. Մ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

*

*