ՃՏՊ Գանձակ գյուղի սկզբնամասում. վարորդն ու 10 տարեկան երեխան մահացել են

Մարտի 27-ին, ժամը 16:14-ին...
vtar

Մարտի 27-ին, ժամը 16:14-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից դեպի Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գանձակ գյուղի սկզբնամասում «Mercedes» մակնիշի 25 US 160 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ծառին. ուղևոր՝ 2008 թ. ծնված Հ. Հ.-ը տեղում մահացել է:

Վարորդ՝ 1977 թ. ծնված Վ. Հ.-ը Գավառի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Հ. Հ.-ի դին, հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

*

*