ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց...
vtar

Մարտի 16-ին՝ ժամը 17:27-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Yerkirmedia.am-ին ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ բախվել են «Նիվա» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ: «Նիվա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ավելի ուշ պարզվել է, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 50-րդ կմ-ին բախվել են «Lada 2121» մակնիշի 334 AA 01 (վարորդ՝ 1955 թ. ծնված Լ. Մ.) և «Zil 130» մակնիշի 35 AN 316 (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները «Lada 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Մ.-ին և ոււղևոր՝ 1952 թ. ծնված Հ. Պ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

*

*