Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի կամրջի մոտ...
vtar

Մայիսի 25-ին` ժամը 14:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի աջակողմյան հատվածում Mercedes E մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Ղ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 6 մ գլորվել ձորակը և բախվել գազատար խողովակին (խողովակը չի վնասվել):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ն. Ղ.-ին քաղաքացիների ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել «Նաիրի»-ի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

*

*