Ավտովթար Բաղրամյան պողոտայում. վարորդը տեղում մահացել է

Ավտոմեքենան բախվել է ծառին
avtovtar

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 02:24-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Բաղրամյան պողոտայի թիվ 49 շենքի մոտակայքում բախվել են «Renault Logan» մակնիշի 535 LD 61 (վարորդ՝ 1951 թ. ծնված Ա. Ա.) և «BMW 316» մակնիշի 82 AA 028 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Ե.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. վարորդը տեղում մահացել է:

*

*