Բախվել են 485 համարի երթուղային ավտոբուսը և «Opel»-ը. կան տուժածներ

Երևանի Արտաշատի խճուղում
vtar (1)

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի  խճուղում՝  «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են 485 համարի երթուղային ավտոբուսը և «Opel» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները