ՃՏՊ` Աշտարակում. կան տուժածներ

Տուժողները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ
shtapognutyun

Հունիսի 23-ին, ժամը 20:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Աշտարակ քաղաքի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Հ.Խ., ծնված 1990 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Մ.Խ., ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորները՝ Տ.Վ. (ծնված 1985 թ.) և Մ.Խ. (ծնված 2004 թ.), հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

*

*