ՃՏՊ Արագածոտնի մարզում. կա մեկ զոհ — Երկիր Մեդիա

ՃՏՊ Արագածոտնի մարզում. կա մեկ զոհ

Տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից
avtovtar..

Հունվարի 31-ին` ժամը 16:17-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Ռյա Թազա հատվածի 9-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Pajero iO» մակնիշի 35 LR 859 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1973 թ. ծնված Ս. Գ.) և «Volvo» մակնիշի 81 XN 800 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ` 1994 թ. ծնված Գ. Հ.), «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 2002 թ. ծնված Ն. Գ.-ը և 1996 թ. ծնված Շ. Դ.-ը  հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից, հոսանքազրկել և փակել  գազի բալոնի փականը:

*

*