Վրաստանում վթարից տուժած ՀՀ քաղաքացուն ուղղաթիռով տեղափոխում են Երեւան

Հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով Վրաստանից տեղափոխվում է Հայաստան․․․
uxxatir-shtapognutyun

Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի տուժածներից Ա. Մ.-ն, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով Վրաստանից տեղափոխվում է Հայաստան։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին  շտապօգնության ծառայության մեքենայով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել 3 քաղաքացի: Նրանցից 2-ը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. 1-ի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մյուսինը՝ ծանր: Տուժածներից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։

*

*