Վրաստանում վթարի ենթարկված հայերը տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ․ դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել
vrastan-vtar

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել այսօր առավոտ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի վերաբերյալ․

«Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին մոտ, Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ., մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա. Մ. և Ռ. Մ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժածների առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով»:

*

*