Ավտովթար՝ Վրաստանում. հայ կին է մահացել

«Lada Samara» մակնիշի М724УО պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից...
vrastan-shtapognutyun

Ապրիլի 28-ին, ժամը 13:20-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:32-ին Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին` Միսակցիելի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

«Lada Samara» մակնիշի М724УО պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով 1980 թ. ծնված Զառա Մ.-ը (ՌԴ քաղաքացի) մահացել է, իսկ 1943 թ. ծնված Գագիկ Հ.-ը (ՌԴ քաղաքացի) հոսպիտալացվել է Մցխեթայի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

*

*