Երևանի Արշակունյաց պողոտայում 16-ամյա տղայի են վրաերթի ենթարկել (լրացված)

Հունվարի 14-ին, ժամը 10:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել
vraert

Հունվարի 14-ին, ժամը 10:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 196 շենքի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան  (վարորդ՝ Արթուր Հ., ծնված 1996 թ.) վրաերթի է ենթարկել Գագիկ Խ.-ին (ծնված 2014 թ.):

Ավելի ուշ, ԱԻՆ-ը ուղղում է կատարել, նշելով, որ վրաերթի ենթարկվածը ծնվել է ոչ թե 2014, այլ 2004 թվականին:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Գագիկ Խ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

*

*