Հրդեհ Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում. այրվում է խոտածածկ տարածք (լրացված)

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Գեղադիր և Ողջաբերդ գյուղերից 110 բնակիչ:
voxjaberd-hrdeh5

Օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 14 հա խոտածածկ տարածք:

Ժամը 20:27-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, այնուհետև՝ ևս չորս մարտական հաշվարկ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:16-ին, մարվել՝ 07:21-ին:

Պարզվել է, որ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: Սահմանվել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Գեղադիր և Ողջաբերդ գյուղերից 110 բնակիչ:

*

*