Քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Հանրապետության հրապարակում գտնվող նստարաններից մեկին (լրացված)

Օգոստոսի 30-ին`ժամը 12:04-ին...
votq-nstaran

Օգոստոսի 30-ին`ժամը 12:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ  անձը չպարզված քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող նստարաններից մեկին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Ժամը 19:30-ին փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ջանքերով քաղաքացու ոտքերից դուրս են բերել մեխերը: Քաղաքացին հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

 

*

*