Վորոնեժի մարզում հայկական պետհամարանիշով միկրոավտոբուս է վթարվել. վարորդը զոհվել է

Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ին, հունվարի 24-ի վաղ առավոտյան...
voronej-avtovtar2 (1)

ՌԴ Վորոնեժի մարզում՝ Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ին, հունվարի 24-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել ավտովթար՝  հայկական պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ:

Իրար են բախվել «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսն ու «Setra» մակնիշի ավտոբուսը։ Վթարի արդյունքում զոհվել է միկրոավտոբուսի վարորդը։ Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց:  ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է վթարի հետեւանքով զոհվածի և տուժածների քաղաքացիությունն ու վթարի մանրամասները:

Ավտոբուսը Մոսկվայից Էլիստա էր ուղեւորվում։ Ավտոբուսում եղել է 25, միկրոավտոբուսում՝ 9 ուղեւոր։

Ավելի ուշ ՌԴ ԱԻՆ-ը հստակեցրել է, որ վթարի ենթարկված «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը չի եղել ՀՀ պետհամարանիշով։

rd-avtobus

 

*

*