Ավտոբուսի վթարից 4 տուժածներ դեռեւս Վլադիկավկազի հիվանդանոցներում են. 3-ի վիճակը ծանր է

ՀՀ4 քաղաքացիներ տարբեր կարգի վնասվածքներով գտնվում են Վլադիկավկազի հիվանդանոցներում:
shtap-ognutyun

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, Վլադիկավկազի հիվանդանոցում շարունակում են մնալ  ՀՀ չորս քաղաքացիներ: Տարբեր կարգի վնասվածքներով երկու քաղաքացի՝ Հարությունյան Ժ.Մ.-ն (ծնված՝ 1949թ.)  և Պողոսյան Ս.Ս.-ն  (ծնված՝ 1990թ.) գտնվում են Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր:

Եվս երկու քաղաքացի՝ Բաղդասարյան Հ.Կ.-ն (ծնված՝ 1949թ.) և Սալենյան Ա.Ա.-ն (ծնված՝ 1978թ.)  գտնվում են քաղաքի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր և միջին ծանրության, համապատասխանաբար:  Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

 

*

*