Երեւան են տեղափոխվել մի քանի վիրավորներ

Պն ռազմական հոսպիտալ են տեղափոխվել ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսը...
sahman-iravichak-hivandanoc-viravor

Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց տեղափոխվել է 4 քաղաքացի: Լուրը հաստատել է հիվանդանոցի գործադիր տնօրեն Կարեն Բազեյանը՝ նշելով, որ նրանց վիճակը ծանր կայուն է, նրանք մարմնի տարբեր հատվածներում ստացել են հրազենային վնասվածքներ, վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

«Ամեն ինչ կատարված է, վիճակն այս պահին ստաբիլ է: Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է Կարեն Բազեյանը:

Ի դեպ նրանց թվում է Մատաղիսի գյուղապետը: Զավեն Ավանեսյանը Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել առավոտյան 9:30-ի սահմաններում:

ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովինար Աղաջանյանը (ծն. 1961թ.)՝ աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք և հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, Գարեգին Աղաջանյանը (ծն. 1973թ.)՝ որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով և բարակ աղու վնասումով, Զավեն Ավանեսյանը (ծն. 1985թ.)՝ իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ՝ ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասումով և Հայկ Թորոսյանը (ծն. 1997թ.)՝ գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով:

ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում Ծովինար Աղաջանյանի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, Գարեգին Աղաջանյանի մոտ` լապարատոմիա, բարակ աղու կարում, Զավեն Ավանեսյանի մոտ` լապարատոմիա լյարդի վնասվածքի կարում, Հայկ Թորոսյանի մոտ`գանգի դեկոմպրեսիոն տրեպանացիա:

Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են կայուն ծանր: Նրանք գտնվուն են վերակենդացման բաժանմունքում:

Երեւան, Պն ռազմական հոսպիտալ են տեղափոխվել ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսը: Այնտեղ է գտնում «Երկիրն այսօրի» նկարահանող խումբը, որը քիչ անց մեզ տեղեկություններ կհաղորդի:

Հետեւե՛ք մեր լրատվությանը

*

*