Երևանի սուպերմարկետներից մեկում քաղաքացի է ընկել վերելակի խցիկի վրա

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել․․․
verelak

Մայիսի 13-ին` ժամը 08:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի սուպերմարկետներից մեկում գտնվող վերելակի խցիկի վրա քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ն. Ս.-ին (ծնված 1999 թ.) իջեցրել են վերելակի տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Քաղաքացին հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

*

*