Ոստիկանությունից գողացված ուղղաթիռով գրոհել են Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքի վրա

Զրահատեխնիկա Է դուրս բերվել Կարակասի փողոցներ...

Հունիսի 27-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ ուղղաթիռով գրոհել են Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքի վրա:

«Ուղղաթիռը գնդակոծել է Գերագույն դատարանի շենքը, իսկ այնուհետեւ թռել ներքին գործերի նախարարության շենքի վրայով: Ես դատապարտում եմ այս ահաբեկչական գործողությունը եւ պահանջում եմ, որ «Ժողովրդավարական միասնության դաշինքը» (ընդդիմադիր կոալիցիան) դատապարտի այդ հարձակումը»,- ասել է Մադուրոն՝ ազգային հեռուստատեսության եթերում:

Կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլիեգասի խոսքով՝ հարձակման ընթացքում գործի է դրվել ոստիկանությունից գողացված ուղղաթիռը: Տեղական զանգվածային լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երեւում է ուղղաթիռից կախված  «Ազատություն 350» մակագրությամբ պաստառը:

Ուժային կառույցների հատուկ ստորաբաժանումները որոնում են գնդակոծման կազմակերպիչներին ու մասնակիցներին:

Գերագույն դատարանի վրա ձեռնարկված գրոհից հետո զրահատեխնիկա է դուրս բերվել Կարակասի փողոցներ:

*

*