Վայքում դատարանի տանիքը ուժեղ քամուց պոկվել և ընկել է

Վայքում ուժեղ քամին վնասներ է հասցրել
qami-vnas

Մարտի 29-ին, ժամը 15:02-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի դատարանի տանիքը ուժեղ քամուց պոկվել և ընկել է մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց պոկվել են Ջերմուկի խճուղու թիվ 8 հասցեում գտնվող «Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան»-ի տանիքի թիթեղյա ծածկից մոտ 120 քմ հատված և 250 գմ փայտյա կառուցատարրեր:

Ըստ ականատեսների` պոկված թիթեղյա ծածկն ընկել է դատարանի մոտ կայանած «BMW» մակնիշի 34 ZD 719 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, կոտրել ձախակողմյան հայելին և ավտոմեքենայի տարբեր հատվածներում առաջացրել քերծվածքներ:

 

*

*