Վայքում բեռնատարներ են բախվել․ կա տուժած

Մարտի 1-ին, ժամը 06:26-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել․․․
patahar

Մարտի 1-ին, ժամը 06:26-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 135-րդ կմ-ին բախվել են «Կամազ» մակնիշի 05 US 242 (վարորդ՝ Գ. Հ.) և «Mercedes» մակնիշի 42 E618 10 (վարորդ՝ Ա. Հ., ԻԻՀ քաղաքացի) պետհամարանիշերով բեռնատար ավտոմեքենաները:

Փրկարարները «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Վայքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

*

*