Վայոց ձորում քաղաքացին սպառնում է ցած նետվել կամրջից

Մայիսի 21-ին` ժամը 11:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել
jermuk-kamurj

Մայիսի 21-ին` ժամը 11:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Աջափնյակ և Ձախափնյակ թաղամասերը միմյանց միացնող կամրջին քաղաքացին անցել է արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ավելի ուշ տեղեկացանք, որ ժամը 11:58-ին բարեկամների օգնությամբ կանխվել է Ա. Ա.-ի (1984 թ.) ինքնասպանության փորձը:

Ոստիկանության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են ոստիկանության Ջերմուկի բաժին:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները