Վայոց ձորում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Գիշերը հերթապահություն է իրականացվել
hrdeh-vayoc-dzor

Օգոստոսի 11-ին, Ժամը 23:00-ին, վատ տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով ակտիվ հրդեհաշիջման աշխատանքները Վայոց ձորում ժամանակավորապես դադարեցվել են. իրականացվել է հերթապահություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Օգոստոսի 12-ին, ժամը 06:59-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

 

*

*