Վայոց ձորում հրդեհի մակերեսը հասել է 500 հեկտարի

Տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Օգոստոսի 11-ի, ժամը 17:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները Վայոց ձորում շարունակվում են: Ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից:

Ժամը 16:30-ի դրությամբ այրվում է 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք:

Տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

*

*