Վայոց ձորի մարզում այրվում է 20 հա խոտածածկ տարածք եւ մոտ 120 ծառ

Հրդեհաշիջմանը մասնակցել են 20 ոստիկան, 33 զինծառայող և 26 բնապահպան:
hrdeh

Օգոստոսի 25-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից դեպի Հեր-Հեր գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը (21 հրշեջ-փրկարար):

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ի մոտակայքում. այրվում է բուսածածկ տարածք և ծառեր:

Հրդեհաշիջմանը մասնակցել են 20 ոստիկան, N զորամասի 33 զինծառայող և 26 բնապահպան:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 20 հա խոտածածկ տարածք և մոտ 120 ծառ:

*

*