Վայոց ձորում շարունակվում է այրվել 230 հա խոտածածկ և անտառային տարածք

Հրդեհի դեմ պայքարում են 92 հրշեջ-փրկարար, 100 զինծառայող, 30 ոստիկան:
hrdeh-vayoc-dzor

Օգոստոսի 10-ին` ժամը 18:50-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը:

Ժամը 06:25-ի դրությամբ այրվում էր 230 հա խոտածածկ և անտառային տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար օգտագործվում են դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները:

Օգոստոսի 11-ի` ժամը 09.30-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ 92 հրշեջ-փրկարարներ, զինված ուժերի 100 զինծառայողներ, ոստիկանության 30 աշխատակիցներ:

*

*