Վարուժան Ավետիսյան. «Սեֆիլյանն առաջարկել է հանդես գալ 3-րդ՝ առանց ցնցման հարցը լուծելու տարբերակով»

«Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը զրուցել է Aravot.am-ի հետ:
varujan-avetisyan

«Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, որը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի՝ իրենց կողմից գրաված տարածքում է, Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ գիշերը հանգիստ է անցել:

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի առաջարկությամբ երեկ մեկ ոստիկանի ազատել են:

«Ալեք Ենիգոմշյանը եկավ այստեղ, փոխանցեց Ժիրայր Սեֆիլյանի ասածը՝ որպես բարի կամքի դրսեւորում մեկ հոգու էլ ազատ թողնենք: Մենք էլ մի երիտասարդի ազատ թողեցինք, նա մի քիչ լավ չէր զգում իրեն»,- ասել է Վարուժան Ավետիսյանը:

Այս պահին դեռեւս հինգ պատանդ կա:

Aravot.am-ի այն դիտարկմանը, հնարավո՞ր է հերթով ազատ թողնեն բոլորին՝ իրենց մոտ պահելով միայն բարձրաստիճան ոստիկաններին՝ Օսիպյանին եւ Եղիազարյանին, Ավետիսյանը պատասխանել է՝ «Չգիտեմ, ընթացքը ցույց կտա»: «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահի խոսքով, Սեֆիլյանն առաջարկել է հանդես գալ 3-րդ՝ առանց ցնցման հարցը լուծելու տարբերակով, սակայն չի մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը:

*

*