Նոր մանրամասներ Լոռիում տեղի ունեցած ավտոպատահարից. 26-ամյա վարորդը մահացել է

26-ամյա Անի Աղաբեկյանը մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց...
patahar

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 12 շենքի բնակիչ, 26-ամյա Անի Աղաբեկյանը Շնող-Թեղուտ ավտոճանապարհին իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 88 QՏ 881 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը հարվածի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարելով ավտոմեքենայում առաջացած հրդեհը՝ այնտեղ հայտնաբերել են Ա. Աղաբեկյանի դին։

Շարունակությունը՝այստեղ

*

*