ՃՏՊ` Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին. կա զոհ եւ տուժածներ — Երկիր Մեդիա

ՃՏՊ` Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին. կա զոհ եւ տուժածներ

Օգոստոսի 10-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել․․․
shtap-ognutyun (1)

Օգոստոսի 10-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդը՝ Մ. Թ., ծնված 1983թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1994թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Մ. Մ.-ը (ծնված 1958թ.), Ս. Ջ.-ը (ծնված 1992թ.) Գ. (ծնված 2017թ.) և Ն. (ծնված 2016թ.) Թ.-երը հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ Մ. Թ.-ը մահացել է։ Բժիշկները Մ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները Վ. Մ.-ին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Վ. Մ.-ը հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

*

*