Վանաձորում տունն ամբողջությամբ այրվել է

Ամբողջությամբ այրվել է տունը (մոտ 200 քմ) գույքով:
hrdeh

Ապրիլի 8-ին, ժամը 03.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի 14 շենքի մոտակայքում գտնվող տանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ 1926 թ. ծնված Ռ. Դ.-ը):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.16-ին, մարվել՝ 06.43: Ամբողջությամբ այրվել է տունը (մոտ 200 քմ) գույքով:

*

*