Վահագնաձոր գյուղում տուն է այրվել

Հրդեհը բռնկվել է Վահագնաձոր գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղում գտնվող երկհարկանի փայտաշեն տանը:
hrdeh

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 10-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահագնաձոր գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղում գտնվող երկհարկանի փայտաշեն տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:36-ին: Տունն ամբողջությամբ այրվել է  (120 քմ):

*

*