Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում Վանաձորում ծննդկանի մահվան դեպքից

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում...
bjishk-hxi

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կոմիտեի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքում արական սեռի կենդանածին պտղի ծննդաբերությունից հետո մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Վերջինս` որպես առաջնածին, բժշկական կենտրոն էր դիմել սեպտեմբերի 26-ին։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Բացատրություններ են վերցվել բուժսպասարկումն իրականացնող անձնակազմի անդամներից, առգրավվել հիվանդության պատմությունը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ ծննդկանի մահվան դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու  ուղղությամբ:

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

*

*