ՃՏՊ` Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին. կա տուժած

Դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից փոսը
vtar

Նոյեմբերի 21-ին, ժամը 09:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Պ. ծնված 1999 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից փոսը։

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից: Վերջինս տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն մինչ ՃՈ աշխատակիցների ժամանումը։

*

*