Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մեզ հետ զրույցում ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Վանաձոր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով՝ Երեւան, որտեղ Աղետների բժշկության կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով՝ Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Նախնական տվյալներով` տուժածի մոտ ստորին վերջույթների և ձեռքերի դաստակների 50% II և III աստիճանի այրվածքներ են, նաև` գլխի շրջանում:
Չափազանց ցավալի է: Ցավակցում եմ ՍԱմվել ՎԱրդանի Դևելյանի ընտանիքին և առողջություն ցանկանում Էդգար Իշխանի Գրիգիրյանին: