Վանաձորի ՊՆ թիվ N զորամասի հրաձգարանի մոտակայքում այրվել է 35 հա խոտածածկույթ

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի զինծառայողները:
hrdeh4

Օգոստոսի 20-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ՊՆ թիվ N զորամասի հրաձգարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:09-ին, մարվել՝ 17:22-ին։ Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի զինծառայողները:

*

*