Վանաձորում 17 բնակիչներ հրդեհի հետեւանքով կորցրել են իրենց ողջ ունեցվածքն ու հայտնվել դրսում

Հրդեհը մեծ թափով տարածվել է նաև հարևան տնակներում:
vanadzor-hrdeh
 Այսօր առավոտյան 9:35-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել մարզկենտրոնի Բաղրամյան պողոտայում գտնվող Ուկրշին տնակային ավանում:
Չնայած նրան, որ փրկարարաները շատ կարճ ժամկետում հասել են դեպքի վայր, հրդեհը մեծ թափով տարածվել է նաև հարևան տնակներում: Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է թվով 6 հրջեջ փրկարարական ջոկատ՝ Վանաձորի և Գուգարքի մասնաճյուղերից: Հրդեհի հետևանքով այրվել է թվով 5 ընտանիքի պատկանող փայտաշեն տնակ: Բնակիչների խոսքով հրդեհը բռնկվել է հարևաններից մեկի պատճառով:
Դրսում են հայտնվել 17 բնակիչներ, որոնցից ամենափոքրը 7 օրական է: Բնակիչների ժամանակվոր կեցության խնդիրը հոգալու համար Վանաձորի քաղաքապետարանը նրանց կտեղավորի այլ տնակներում ու վարձակալված բնակարանում: Սա, սակայն, հարցի ժամանակավոր լուծում է ողջ ունեցվածքը կորցրած բնակիչների համար:

*

*