Հրդեհ Վանաձորի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դի

Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով
bnakaran-hrdeh

Հունվարի 13-ին` ժամը 10:47-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, բնակարանում հայտնաբերվել է դի, անհարժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան փակուղու թիվ 3 շենքի թիվ 40-րդ բնակարանում (պատկանում է 1931 թ. ծնված Ա. Մ.-ին): Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով: Հրշեջ-փրկարարները հյուրասենյակում հայտնաբերել են Ա. Մ.-ի այրված դին:

*

*