Վանաձորում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել երկաթուղու վրա պառկած կնոջը

Մահացած կնոջ տվյալները պարզվում են։
erkatuxi

ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում հուլիսի 30-ին՝ ժամը 15.30-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ՃՈ վարչական շենքի հետնամասում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել մի կնոջ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 15.10-ի սահմաններում Փամբակ-Վանաձոր 2652-րդ կմ-ի երրորդ պիկետում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել երկաթգծի նշված վայրում պառկած մոտ 30-35 տարեկան կնոջ (տվյալները պարզվում են)՝ պատճառելով մահ:

Նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

*

*